17/10/2017 16:50
Huawei-ը պաշտոնապես ներկայացրել է «iPhone 8-ին ոչնչացնող» մոդել (Տեսանյութ)
«Huawei» ընկերությունը Մյունխենում տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ ներկայացրել է առաջատար նոր սմարթֆոններ՝ «Mate 10-ը» և «Mate 10 Pro»-ն։ Այդ մասին հայտնում է The Verge-ն։
Երկու սմարթֆոններն էլ աչքի են ընկնում «Leica» կրկնակի հիմնական տեսախցիկով՝ բաղկացած գունավոր 12 մեգապիքսել մոդուլից և 20 մեգապիքսել մոնոխրոմ սենսորից։
Երկու սմարթֆոնների հիմնական տարբերությունը էկրանի մեջ է։ «Mate 10-ն» ունի 5,99 դյույմանոց «Quad HD» էկրան, իսկ «Mate 10 Pro»-ն՝ 6 դյույմանոց էկրան։
Եվրոպական շուկայում «Mate 10»-ի ու «Mate 10 Pro»-ի գները կազմելու են 699 և 799 եվրո։ Դեռ հայտնի չէ շուկա դրանց մուտք գործելու ստույգ ժամկետը։