17/10/2017 11:57
Եվրոպական պատվիրակները մտահոգություն են հայտնել ՌԴ-ից Թուրքիային վաճառվող C-400 համակարգերի ձեռքբերման կապակցությամբ
ՆԱՏՕ-ի ԽՎ նիստի ժամանակ մի շարք եվրոպական երկրների պատվիրակություններ մտահոգություններ և իրենց անհամաձայնությունն են հայտնել առ այն, որ, լինելով ՆԱՏՕ անդամ պետություն, Թուրքիան ՌԴ-ից ձեռք է բերում C-400 համակարգեր, ամփոփելով ՆԱՏՕ ԽՎ վեհաժողովի արդյունքները՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը։
«Երբ այս հարցը ուղղվեց նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին, նրա պատասխանը բավականին չափավոր էր։ Նա նկատեց, որ յուրաքանչյուր անդամ պետություն ինքն է որոշում ինչպիսի լրացուցիչ միջոցներ պետք է ձեռք բերել։ Իհարկե, կար որոշակի դիտարկում այն մասին, որ C-400 համակարգերը չեն ընդգրկվում ՆԱՏՕ-ի հակօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի մեջ, բայց չկար խորը քննադատություն կապված այդ համակարգերի ձեռքբերման հետ»,- նշեց Կորյուն Նահապետյանը։