17/10/2017 14:48
«Անալիտիկ» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը շուտով ազատ կարձակվի
Aysor.am-ի տեղեկություններով` «Անալիտիկ» լրատվական կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը, որը 1,5 տավա ազատազրկման էր դատապարտվել, օրերս ազատ կարձակվի:
Մեր աղբյուրի փոխանցմամբ` Ա.Հովհանիսյանն ազատության մեջ կլինի նոյեմբերի 3-ին:
Անի Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի և նրա կնոջ մասին արատավորող տեղեկություններ չտարածելու սպառնալիքով Ուրիխանյանից գումար շորթելու համար:
Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով և 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետով: Ա.Հովհաննիսյանը կալանավորվել է 2016 թվականի մայիսի 3-ին: