17/10/2017 21:52
ԵԱՀԿ նախագահող Ավստրիան թարմություն է տեսնում ԼՂ հակամարտության բանակցություններում
ԵԱՀԿ նախագահող Ավստրիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որը թարմություն է ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցություններում, նշվում է ԵԱՀԿ նախագահի մամուլի խոսնակի հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել էին Ժնևում, հոկտեմբերի 16-ին։
«Մենք տեսնում ենք թարմություն հակամարտության բանակցություններում։ Նաև ողջունում ենք երկու նախագահների կողմից շփման գծում լարվածությունը թուլացնելու և բացի այդ, բանակցությունները ինտենսիվ դարձնելու ուղղությամբ ցուցաբերվող մոտեցումը»,- ասել է ԵԱՀԿ նախագահի մամուլի խոսնակը։
Նա նաև նշել է, որ ԵԱՀԿ նախագահությունը հույս ունի, որ այս նորովի համաձայնությունը կազդի ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելուն։ «Խաղաղության պլանավորումը պետք է լինի կողմերի ուշադրության կենտրոնոում», - նշված է հայտարարության մեջ։