17/10/2017 14:07
ԵՄ-Հայաստան համաձայնագրի փաստաթղթի հրապարակումը եղել է համաձայնեցված. Դավիթ Հարությունյան
ԵՄ-Հայաստան համաձայնագրի փաստաթղթի հրապարակումը եղել է համաձայնեցված, այսօր լրագրողների հետ զրուցյում ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
«Ես այստեղ որևէ ստորջրյա երևույթ, ցանկություններ, գայթակղություններ, մեսիջներ չեմ տեսնում: Կողմերը քննարկումների փուլում էին գտնվում, և երբ վերջնական համաձայնության եկան, թե ինչ տեսք այն պետք է ունենա, բոլոր հնարավոր հարցերը վերացան և այդ ժամանակ էլ հրապարակվեց», - ասաց նախարարը՝ հորդորելով գաղտնիքներ չփնտրել:
Դավիթ Հարությունյանը վստահեցրեց, որ իշխանությունն ունի քաղաքական կամք` իրականացնելու համաձայնագրում նշված բարեփոխումները: