17/10/2017 11:10
Դոլարի գինը բարձրացել է, եվրոյինը՝ ընկել
Հայաստանյան բանկերում այսօր արտարժույթն ունի հետևյալ փոխարժեքը
ԱՄՆ 1 դոլարի առքի միջին գինը 479.50 դրամ է, վաճառքինը՝ 482.81։ Հոկտեմբերի 16-ի համեմատ առքի տատանումը եղել է +0.07 դրամ, վաճառքինը՝ +0.02։
Եվրոյի առքի և վաճառքի գինը նախորդ օրվա համեմատ ընկել է։ Բանկերը 1 եվրոն գնում են միջինը 562.65դրամով, վաճառում՝ 570.95 դրամով։ Եվրոյի առքի գինը նվազել է -0.70 դրամով, վաճառքինը՝ -0.77։
Ռուբլին գնվում է միջինը 8.30 դրամով, վաճառվում՝ 8.52։ Ռուբլու առք ու վաճառքի տատանում չի եղել։