17/10/2017 12:11
ԵՄ-ն չի դադարեցնի Թուրքիայի հետ անդամակցության վերաբերյալ բանակցությունները. Լյուքսեմբուրգի ԱԳՆ ղեկավար
Եվրամիությունը դեռ պատրաստ չէ իր նախաձեռնությամբ դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները, հայտարարել է Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը, հայտնում է РИА Новости-ն:
«Այսօր քննարկման ժամանակ ներկայացվել են երկու դիրքորոշումներ։ ԵՄ-ում տիրապետող դիրքորոշումն այն է, որ մենք չպետք է այրենք կամուրջները»,- ասել է Ասելբորնը՝:
Նրա խոսքով` «Թուրքիայում կան քաղաքներ, ինչպես օրինակ Իզմիրն է, որոնք չեն հետևում թուրքական նախագահի դիրքորոշմանը և ընդդիմադիրներ են»։
«Թուրքիայի քաղաքացիների կեսը հանրաքվեում «այո» չի քվեարկել, պետք է երկխոսության միջոցները պահպանել։ Բայց մենք դա անում ենք ոչ այն պատճառով, որ Էրդողանի քաղաքականությունը մեզ դուր է գալիս»,- նշել է Ասելբորնը:
Նրա խոսքով՝ «այս պահին ամեն ինչ արգելափակված է. ընդլայնման գործընթացը, մաքսային միության մասին համաձայնագիրը, վիզային հարցը»: