17/10/2017 10:15
«Փարավոն»-ում կնշվի «Կենտրոն» հեռուստաընկերության 15-ամյակը. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի հաղորդմամբ՝ այսօր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» համալիրում կնշվի «Կենտրոն» հեռուստաընկերության 15-ամյակը։ Այստեղ է հավաքվելու «Կենտրոնի» ողջ աշխատակազմը՝ հին ու նոր սերունդներով։
«Տնօրինությունը մրցանակային անվանակարգեր է պատրաստել լավագույն աշխատակիցների ու հաղորդավարների, օրիգինալ և հեղինակավոր հաղորդումների համար։ Կազմակերպչական աշխատանքներն իր վրա է վերցրել «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր, «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրենների խորհրդի անդամ Իվետա Տոնոյանը, որը նախօրեին Ֆեյսբուքում արդեն շնորհավորել էր իր «ամենասիրելի» հեռուստատեսության տարեդարձը»,- գրել է թերթը։