17/10/2017 10:46
ԵՄ-ն դեմ չէ Հայաստանում ատոմային էներգետիկայի կայանների գոյությանը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանն անդրադարձել է Հայաստանի և ԵՄ-ի միջև նոյեմբերի ստորագրվելիք համաձայնագրի տեքստին, մասնավորապես հարցին, թե համաձայնագրում Մեծամորի ատոմակայանի փակվելու մասին որոշակի ձևակերպումներ կան:
Թևան Պողոսյանը նշել է, որ համաձայնագրով ԵՄ-ն չի ասում, թե դեմ է, որ Հայաստանն ունենա ատոմային էներգետիկա:
«ԵՄ-ն դեմ չի Հայաստանում ատոմային էներգետիկայի կայանների գոյությանը: ԵՄ-ն նախընտրում է, որ հին տեխնոլոգիան, որն օգտագործվում է Մեծամորում, ապագայում փակվի, որովհետև կարող է վտանգ լինել, բայց տեղ է թողում բանակցելու, որ Հայաստանը կարող է այդ քայլին գնալ, երբ էներգետիկ անվտանգությունն ապահովված լինի: Ասում են նաև, որ ապագայում պատրաստ են երկխոսել այս հարցի շուրջ, իսկ երկխոսելը գալիս է մեր ունակություններից»,- թերթի հետ զրույցում ասել է Թ. Պողոսյանը:
Նրա խոսքով՝ չպետք է մոռանալ, որ գործող ատոմակայանը էժան էներգիա է արտադրում, իսկ նոր կայան լինելու դեպքում կարող է էներգիայի գնի թանկացում լինել: