17/10/2017 11:33
«Գահերի խաղը» սերիալի դերասան Ռոյ Դոտրիսը մահացել է
Բրիտանացի դերասան Ռոյ Դոտրիսը, որը հայտնի է «Գահերի խաղը» հեռուստասերիալում իմաստուն Գալինի դերով, մահացել է 94 տարեկանում, հայտնում է Independent-ը՝ հղում անելով դերասանի ընտանիքին:
Դոտրիսը նաև հայտնի է եղել «Ամադեուս» ֆիլմում Լեոպոլդ Մոցարտի դերը կատարելու համար:
Բացի այդ, դերասանը մասնակցել է ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգ» վիպաշարի աուդիո տարբերակների ձայնագրությանը: