17/10/2017 15:41
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն առատ ձյան պատճառով շարունակում է փակ մնալ ծանրաքաշ մեքենաների համար
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հոկտեմբերի 17-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է:
Պատճառը ձյան տեղումներն են։