17/10/2017 11:09
Պանամայի օֆշորների մասին գրած լրագրողին Մալթայում իր մեքենայի մեջ պայթեցրել են
Լրագրող և բլոգեր Դաֆնե Կարուանա Գալիցիան սպանվել է իր ավտոմեքենայում՝ պայթյունի հետևանքով:
Միջադեպը տեղի է ունեցել նրա տան մոտ, փոխանցում է Gazeta.ru-ն` հղում անելով Reuters-ին:
«Այսօր որտեղ նայես՝ ամեն տեղ խաբեբաներ են: Իրավիճակը հուսահատ է», - գրել է նա իր բլոգում պայթյունից կես ժամ առաջ:
Վերջերս լրագրողը զբաղվել է Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատի և նրա երկու օգնականի դեմ հետաքննությամբ՝ ուսումնասիրելով նրանց կապերը Պանամայի օֆշորների հետ, անձնագրերի վաճառքը և Ադրբեջանի իշխանություններից գումարներ ստանալը:
Մուսկատը հայտնել է, որ ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն պատրաստակամություն է հայտնել օգնել տեղական իշխանություններին սպանությունը հետաքննելու հարցում: