18/10/2017 09:25
Վարդենիսում ՏԻՄ ընտրությունները վերածվելու են նախկին և ներկա մարզպետների մրցապայքարի. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը Գեղարքունիքի մարզից տեղեկացել է, որ ՏԻՄ ընտրությունները Վարդենիսում վերածվելու են նախկին և ներկա մարզպետների մրցապայքարի։
ՀՀԿ-ից առաջադրված գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Վոլոդյա Խլոյանը նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի մարդն է, իսկ ինքնառաջադրված ՀՀԿ-ական, մարզպետարանի աշխատակից Արամ Հարությունյանը՝ Կարեն Բոթոյանի։ Ինքնառաջադրված մյուս ՀՀԿ-ական Կարեն Մկրտչյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել, թերթի տեղեկություններով` հօգուտ Հարությունյանի:
Ինքնառաջադրվել են նաև անկուսակցականներ Պարգև Խչեյանն ու Սմբատ Սիմոնյանը: