18/10/2017 17:20
Թուրքիան և Ռուսաստանը շարունակում են բանակցությունները ռուսական C-400 համալիրների մատակարարման շուրջ. դեսպան
Թուրքիան և Ռուսաստանը շարունակում են բանակցությունները ռուսական C-400 համալիրների մատակարարման շուրջ, ասել է ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Հուսեյն Դիրիոզը։
«Գործընթացը շարունակվում է, բանակցությունները չեն ընդհատվել»,- ասել է դեսպանը, փոխանցում է РИА Новости-ն։
Նրա խոսքով՝ Թուրքիան ոչ մի խնդիր չի տեսնում նրանում, որ ՆԱՏՕ-ի անդամ լինելով` զարգացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ։
«Դրանք գործընթացներ են, որոնք կարող են զուգահեռ լինել, և այստեղ ոչ մի անհարմար պահ չկա։ Մենք աշխատում ենք բոլոր ուղղություններով և ոչ մի բարդություն չենք տեսնում»,– ասել է դեսպանը։