18/10/2017 10:39
Արմեն Ջիգարխանյանը մտադիր է ամուսնալուծվել և կնոջ հետ հավասարաչափ կիսվել ունեցածքով
Արմեն Ջիգարխանյանը իր ընկեր Արթուր Սողոմոնյանին պատմել է, որ մտադիր է ամուսնալուծվել կնոջ հետ։ Ընդ որում՝ դերասանը պատրաստ է հավասարաչափ կիսվել իր ունեցած գույքով, փոխանցում է OANE.ws-ն:
Սակայն 82-ամյա դերասանի ընկերոջ խոսքով՝ Ցիմբալյուկ Ռոմանովսկայան զբաղված է ինչ-ինչ սխեմաներ կառուցելով։ Ջիգարխանյանը հիվանդանոցում հայտնվել է իր երիտասարդ կնոջ պատճառով, որը չի լսել ամուսնուն և որոշել է նրա կամքին հակառակ ներկայացում բեմադրել։
Սողոմոնյանը լրագրողներին բացատրել է, որ Ցիմբալյուկը շատ է տխրեցրել իր ամուսնուն, և Ջիգարխանյանը ցանկանում է ամուսնալուծվել նրանից, որովհետև հոգնել է նրա կեղծիքներից։