18/10/2017 17:03
Բռնցքամարտի նախկին մասնագետը զլացել է իր մասնագիտական գիտելիքները պարոն Փաշինյանի նկատամամբ ցուցադրել. Գևորգ Պետրոսյան
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը թեև ինքնանպատակ չի համարում էթիկայի հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ «Ելք» խմբակցության պահանջը, բայց մտավախություն ունի, որ ապացույցները բավարար չեն։
«Ներկայացված փաստաթղթակազմը, մանավանդ եթե վերլուծենք դեպքի վերաբերյալ մյուս կողմի հրապարակային ելութները, մեծ ցանկության դեպքում թույլ չի տա մեղավորի վերաբերյալ հետևություններ անել», - ասաց նա։
Պատգամավորն ընդգծեց, որ հանձնաժողով կարելի է չձաևավորել, ապացուցողական նյութի բարդության պատճառով հետագա աշխատաքնները կբարդանան, ապա ընդգծեց, որ դեռ 5 տարի համատեղ աշխատելու են և ճիշտ կլինի փոխզիջման գալ։
«Ելնելով հրապարակումներից՝ մի կողմը պատճառաբանում է, որ ինքը բռնցքամարտի նախկին մասնագետ է եղել և զլացել է իր մասնագիտական գիտելիքները պարոն Փաշինյանի նկատամամբ ցուցադրել և, քանի որ, ոչ մի իրեղեն ապացույց չկա, մենք ենթադրաբար չենք կարող մարդուն մեղադրել։ Փաշինայնն էլ ինչ-որ մաքրազարդողական գործողություններ է արել», - նկատեց պատգամավորը։
Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, որ իրենք կորոշեն` կաշխատեն, թե ոչ։