18/10/2017 17:43
Սիրիայում զոհվել է Դեյր էզ Զորի պաշտպանության համար պատասխանատու գեներալը
Ականի պայթյունի հետևանքով զոհվել է սիրիական բանակի ամենահայտնի գեներալներից մեկը՝ Իսսամ Զահրեդինը, որը պատասխանատու էր Դեյր էզ Զորի պաշտպանության համար:, տեղեկացնում է РИА Новости-ին:
«Գեներալ Իսսամն ականի պայթյունի հետևանքով զոհվել է այսօր Սակեր կղզու շրջանում»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:
Ճգնաժամի սկսվելուց հետո Զահրեդինը ղեկավարում էր հանրապետական գվարդիայի ջոկատները և զինյալներից մաքրում Դամասկոսի արվարձանի թաղամասերը: Վերջին 3,5 տարում նա Դեյր էզ Զոր պաշարված քաղաքի պաշտպանության պատասխանատուն էր: