18/10/2017 16:53
«Ելք»-ի պահանջով Էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկումը հետաձգվեց
«Ելք» խմբակցության պահանջով Էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկումը հետաձգվեց։
«Պետք չէ դիտարկումները սվիններով ընդունել, եթե օրենսդրական տեխնիկան չի պահպանվել։ Այս հանձնաժողովում այդպես ընդունված չէ աշխատել։ Այս հանձնաժողովում ընդունված է իրար լսել ու համոզել, առաջարկություններ անել, քննարկել ու փորձել առաջ գնալ», - ասաց ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը։
Վերջինս առաջարկեց հետաձգել հարցի քննարկումը և ներկայացնել լրամշակված տարբերակ։
Հրայր Թովմասյանը նաև առաջարկեց վերանայել «Ելք»-ի առաջարկը հանձնաժողովում ունենալ 10 անդամ՝ առաջարկելով 9 անդամ ունենալ, որոնցից 5-ը կլինեն ՀՀԿ ներկայացուցիչներ, 3-ը «Ծառուկյան» խմբակցության և մեկական ներկայացուցիչ կունենան «Ելք» խմբակցությունն ու ՀՅԴ-ն։
Հրայր Թովմասյանը նաև առաջարկեց վերանայել ներկայացված փասթաթղթի վերնագիրը և դրանցի հանել պատգամավորների անունները։
Հարցով հիմնական զեկուցող «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց, որ իրենք հետաձգում են հարցի քննարկումը՝ լրամշակված տարբերակ ներկայացնելու համար։