18/10/2017 11:04
Թուրքիայում պայթյունի հետևանքով տուժել է 18 մարդ
Առնվազն 18 մարդ է տուժել Թուրքիայի հարավում գտնվող Մերսին քաղաքում որոտացած պայթյունի հետևանքով, փոխանցում է ТАСС-ը:
Հարձակումը որակվել է որպես ահաբեկչություն:
Ականապատված ավտոմեքենան պայթել է իրավապահներին տեղափոխող ավտոբուսի հարևանությամբ: Daily Sabah-ի տվյալով՝ պայթյունն իրականացրել են երկրում ահաբեկչական հայտարարված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության անդամները: