18/10/2017 16:46
Կիևում շարունակվում են ընդդիմության բողոքի ակցիաները
Երեքշաբթի առավոտյան Ուկրաինայի մայրաքաղաքում սկսվել են ընդդիմության բողոքի ակցիաները, որոնք ներկայացված են քաղաքական ուժերի լայն շրջանակով: Բողոքի ցույցերը կշարունակվեն մինչև հինգշաբթի, այդ օրը Ռադան խոստացել է քննարկել այն օրենքները, որոնք պահանջում են ՄիխոՄայդանի մասնակիցները, հայտնում է Strana.ua-ն:
Ակցիայի կազմակերպիչներն արդեն ներկայացրել են պահանջներն՝ ուղղված Պյոտր Պորոշենկոյն և Գերագույն Ռադային. պատգամավորության անձեռնմխելիության վերացում, հակակոռուպցիոն դատարանի ստեղծում, ընտրությունների մեծամասնական համակարգի վերացում, կուսակցությունների բաց ցուցակ: