18/10/2017 18:30
Կոնվերս Բանկը պարզեցրել է վճարման գործընթացները
Կոնվերս Բանկի աշխատակիցները մասնակցել են Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի/ ՎԶԵԲ/ «Certificate of International Trade Finance (CITF)» գործնական սեմինարին, որի ընթացքում քննարկվել են առևտրի ֆինանսավորման ոլորտին առընչվող ընթացիկ և նորարարական մոտեցումներ:
Առևտրի ֆինանսավորումը հաճախորդների ներմուծման և արտահանման գործունեության ֆինանսավորումն է փաստաթղթային գործիքների օգտագործմամբ, որը հնարավորություն է տալիս էապես նվազեցնել առևտրային ռիսկերը և ծախսերը՝ առավելագույնս պարզեցնելով վճարման գործընթացները:
«Մենք կարևորում ենք Կոնվերս Բանկի հաճախորդներին որակյալ ծառայությունների մատուցումը, ինչն անհնար է առանց բանիմաց, պրոֆեսիոնալ մասնագետների: ՎԶԵԲ-նման միջոցառումներին մասնակցությունը Բանկի մասնագետներին հնարավորություն է տալիս խորացնելու գիտելիքները առևտրի ֆինանսավորման ոլորտում նորագույն միտումներին վերաբերող հարցերում, ինչի շնորհիվ մեր հաճախորդներին ենք առաջարկում առևտրի ֆինանսավորման ոլորտի ծառայությունների լայն տեսականի և ճկուն լուծումներ», - ասաց Բանկի Միջազգային հարաբերությունների և առևտրի ֆինանսավորման բաժնի ղեկավար Նելլի Քոչարյանը:
Իսկ ամիսներ առաջ՝ 2017-ին մարտին, Կոնվերս Բանկի արժանացել է ՎԶԵԲ-ի Trade Facilitation Program Academic Excellence Award միջազգային մրցանակին՝ շնորհիվ ծրագրին Բանկի աշխատակիցների մասնակցության աննախադեպ թվի և ապահովված բարձր արդյունքների:
Կոնվերս Բանկ ՓԲԸ բաժնետերերն են "Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս" ԷլԷլՍի-ն (80,94տոկոս), ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ Բի. ՎԻ. Ընկերությունը (14.06%) , որոնց վերջնական շահառուն արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն է, և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին (5 տոկոս):
Բանկը մատուցում է բանկային ծառայությունների ողջ տեսականին`վարկավորում, ավանդներ, վճարային քարտեր, ներդրումային և պահառուական ծառայություններ, հեռահար ծառայություններ, առցանց վճարումներ և այլն:
01.07. 2017 թ դրությամբ, Բանկի ակտիվները 217,338,330 հազար դրամ են, պարտավորությունները՝ 183,270,439 հազար դրամ և ընդհանուր կապիտալը 34,067,891 հազար դրամ է: