18/10/2017 15:52
Հանրահավաք Ռադայի դիմաց. Ուժայինները զանգվածաբար ստուգում են ակտիվիստների իրերն ու փաստաթղթերը
Ուկրաինայի Գերագույն Ռադայի շենքի մոտ ազգային գվարդիայի ներկայացուցիչների և ոստիկանության ներկայացուցիչների թիվը հասնում է 3000-ի: Այս մասին ասվում է Կիևի Ազգային Ոստիկանության գլխավոր վարչության պետ Անդրեյ Կրիշչենկոյի հայտարարությունում, փոխանցում է NewsOne.ua-ն:
Նշվում է, որ ժամը 11-ի դրությամբ հասարակական կարգի կոպիտ խախտումներ չեն եղել:
«Քաղաքի կենտրոնում, Գրուշեվսկու փողոցի երթևեկելի հատվածում, ցուցարարները տեղադրել են իրենց վրանները, ինչը զգալիորեն բարդացրել է մայրաքաղաքի անցուդարձը», - ասել է նա:
Կրիշչենկոն դիմել է բոլոր քաղաքացիներին` խնդրելով ըմբռնումով մոտենալ ճանապարհային երթևեկության արգելափակմանը, նաև լրացուցիչ միջոցներին՝ կապված փաստաթղթերի ստուգման հետ:
Նրա խոսքերով` իրավական կարգուկանոնի պատշաճ իրականացման և ցանկացած խախտումների կանխարգելման համար խաղաղ գործողությունների մասնակիցները ստուգվում են զտման կետերում կամ ձեռքի մետաղական իրերի որոնման դետեկտորներով: Բացի այդ, ստուգվելու են որոշ քաղաքացիներ ինքնությունը հաստատող փաստաթղթերը: