18/10/2017 20:07
Ճապոնացի գիտնականները Լուսնի վրա հայտնաբերել են քարայր, որտում կարելի է հետազոտական բազա տեղավորել
Ճապոնացի հետազոտողները Լուսնի մակերևույթի տակ հայտնաբերել են 50 կիլոմետր երկարությամբ հսկայական քարայր, որն ապագայում կարելի է օգտագործել այնտեղ հետազոտական բազա տեղակայելու համար, հայտնում Է JAXA ազգային օդատիեզերական գործակալությունը:
Քարանձավը հայտնաբերվել է «Կագույա» ճապոնական հետազոտական զոնդի փոխանցած տվյալների հիման վրա:
Այն գտնվում է Լուսնի արտաքին կողմում՝ Մարիուս խառնարանի տակ: Սկզբում «Կագուան» կարողացել է նկարահանել քարանձավի մուտքը, իսկ այնուհետև` Էլեկտրամագնիսական զոնդավորման օգնությամբ հաջողվել է ուսումնասիրել դրա ստորգետնյա կառուցվածքը:
Գործակալության փորձագետների կարծիքով` այս քարայրը ձևավորվել է մոտավորապես 3,5 մլրդ տարի առաջ` հրաբխային ճայթքումների հետևանքով: