18/10/2017 11:20
Պենտագոն. Սիրիայում և Իրաքում գտնվող ԻՊ-ի գրոհայինների թիվը կազմում է 6500
«Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) խմբավորման գրոհանինների թիվը Սիրիայում և Իրաքում գնահատվում է 6500 մարդ, հայտարարել է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային ռազմական կոալիցիայի մամուլի քարտուղար, գնդապետ Ռայան Դիլոնը Բաղդադում կայացած տեսաճեպազրույցի ժամանակ, փոխանցում է «Интерфакс»-ը:
«Մեր գնահատականներով` Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի դեմ պայքարի շրջանում թշնամական զորամիավորումների թվաքանակը կազմում է 6500 գրոհային», - ասել է գնդապետն՝ ի պատասխան գրոհայինների թվաքանակի մասին լրագրողի հարցին:
«Ինչ վերաբերում է Ռաքքային, հաշվի առնելով այն գրոհայիններին, որոնք վերջերս են հանձնվել, նրանց թվաքանակը գնահատում ենք 100 մարդ», - հավելել է ամերիկյան հրամանատարության ներկայացուցիչը: