18/10/2017 15:33
Տարեսկզբից մինչ հիմա կարագի գինն աճել է շուրջ 35 տոկոսով. Արտակ Շաբոյան
Տարեսկզբից մինչ հիմա կարագի գներն աճել են շուրջ 35 տոկոսով, Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
«Շուկայում կարագի գնի բարձարցման հետ կապված իրականացրել ենք ուսումնասիրություններ, կարագի գնի բարձրացումը սկսվել է անցած տարվա սեպտեմբերից», - ասաց Ա. Շաբոյանը:
Նա ընդգծեց, որ եթե անցած սեպտեմբերից դիտարկենք, ապա կարագի գինը բարձրացել է 53 տոկոսով։
«Ուսումնասիրել ենք ներկրող ընկերությունների բոլոր փաստաթղթերը, որպեսզի պարզենք, թե բարձրացումները որքանով են հիմնավորված։ Համաձայն մեր ուսումնասիրության արդյունքների` ձեռքբերումն այդ ընկերությունների թանկացել է շուրջ 87 տոկոսով», - ասաց ՏՄՊՊՀ նախագահը:
Ա. Շաբոյանը խոսքով` միջազգային շուկայում անցած տարվա մայիսից մինչև հիմա կարագի գինը բարձրացել է 126 տոկոսով։
«Այսինքն՝ գների բարձրացումն օբյեկտիվ է և պայմանավորված է միջազգային շուկայի զարգացումներով», - հավելեց ՏՄՊՊՀ նախագահը։