18/10/2017 18:13
Իսպանիայում և Պորտուգալիայում անտառային հրդեհների հետևանոքով զոհերի թիվը հասել է 45-ի
Առնվազն 45 մարդ է մահացել Պորտուգալիայի կենտրոնական և հյուսիսային մասերը և Իսպանիայի Գալիսիայի ինքնավար հանրակցության հյուսիս-արևմուտքը ճարակած հրդեհների հետևանքով: Այդ մասին, հայտնել է TSF պորտուգալական ռադիոկայանը, փոխանցում է «Интерфакс»-ը:
Բացի այդ, 71 մարդ վերքեր է ստացել Պորտուգալիայում, որտեղ հրդեհները մոլեգնում են անցած շաբաթվա վերջից: Բացի այդ, հայտնի է դարձել, որ ավելի վաղ անհայտ կորած համարվող յոթ հուգուց վեցին հաջողվել է փրկել:
Պորտուգալիայում անտառային հրդեհների մակերեսը չորս օրվա ընթացքում կազմել է 240 հազար հեկտար: Երկրում եռօրյա սուգ է հայտարարված հրդեհի զոհերի համար:
Գալիսիայում հրդեհների զոհ է դարձել 4 մարդ: Ինչպես հայտնել է Euronews հեռուստաալիքը, հոկտեմբերի 17-ին տեղացած անձրևներն օգնեցին վերջապես տեղափակելու բնական հրդեհները: