18/10/2017 11:59
«Սահմանն ամրացման ևս մեկ քայլ». Բաղանիսում հոնի և պնդուկի այգիներ են հիմնում
Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղում երեք հեկտար պտղատու այգի է հիմնվում:
«ՄԱԿ-ի զարգացման աջակցության ծրագրի (ՄԱԿԶԱԾ)-ի աջակցությամբ Բաղանիսում պտղատու այգիների հիմնման մեկնարկը արդեն տրվել է ի ուրախություն բոլորիս:
Ծրագրի շրջանակներում հիմնվելու է հոնի և պնդուկի երեք հեկտար մասիվ այգի իր առանձին ցանկապատով և ոռոգման կաթիլային համակարգով: Հողի փխրեցումից հետո կիրականացվեն ցանկապատման աշխատանքները,որից հետո կդրվեն տնկիները:
Ծրագրից մասնակցում են չորս շահառու,որոնք վարելահողի սեփականատերերն են և պարտավորվել են 20 %-ի չափով մասկացություն ունենալ ծրագրի իրականացմանը», - Facebook-յան իր էջում գրել է Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը:
Նա նշել է, որ հողը պահելուց զատ այն պետք է նաև մշակել, որ անպետք չդառնա:
«Սահմանը ամրացման ևս մեկ քայլ», - հավելել է գյուղապետը: