18/10/2017 13:41
Կայացել է Հայաստանի ազգային գործարար օրակարգի մեկնարկային ժողովը
Հոկտեմբերի 17-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացավ Հայաստանի ազգային գործարար օրակարգի մեկնարկային ժողովը, որը կազմակերպել էր Երևանի առևտրաարդյունաբերական պալատը: Հանդիպմանը մասնակցում էր Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի ծրագրերի տնօրենի տեղակալ Աբդու Ալքեբսին, ով քննարկվող խնդրի վերաբերյալ իր հայեցակարգը ներկայացրեց՝ «Եթե օրակարգը հստակ է, այն դառնում է քարտեղ և շրջանակ: Այդ ցիկլը կրկնվում է ու նոր առաջնահերթություն է ներկայացնում...»:
Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը, նախագահի խորհրդական Վլադիմիր Ամիրյանը, «Գործարար շահերի պաշտպանության ցանց»-ի քարտուղարության անդամներ Գագիկ Պողոսյանը և Սամվել Մխիթարյանը ներկայացրեցին պետություն-մասնավոր հատվածի երկխոսության դերի բարձրացմանը, խնդիրների առաջնահերթության զարգացման ընթացակարգին, Ազգային գործարար օրակարգի առաջիկա քայլերին և այլ թեմաներին վերաբերող հարցեր: