18/10/2017 22:10
Խոշոր ավտովթար ԱՄՆ դեսպանատան դիմաց. վիրավորների մեջ են ԱՄՆ դեսպանատան և ՀՀ ՊՆ աշխատակիցներ
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com-ը հաղորդում է, որ ժամը 14:30-ի սահմաններում Ծովակալ Իսակով պողոտա և Էջմիածնի Հին խճուղի խաչմերուկում ՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, բախվել են Էջմիածին քաղաքի բնակիչ, 21-ամյա Կամո Փոլադյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 32 ՍՍ 733 համարանիշի և Երևան քաղաքի բնակիչ, 47-ամյա Արթուր Վարպետյանի վարած Mitsubishi մակնիշի 64 ՍԼ 131 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Mitsubishi-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 52-ամյա Կարինե Բաղդասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Նաիրի բժշկական կենտրոն, իսկ 06-ի ուղևորներ՝ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի բնակիչ, 24-ամյա Սասուն Փոլադյանը, Էջմիածի քաղաքի բնակիչ, 26-ամյա Քրիստինե Փոլադյանը, Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի բնակիչ, 44-ամյա Աշխեն Գալստյանն ու 06-ի վարորդ Կ. Փոլադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աստղիկ բժշկական կենտրոն:
Կայքի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Վարպետյանը աշխատում է Հայաստանում ԱՄՆ դեսպաատանը՝ որպես հաշվապահ, վիրավորներից Կ. Բաղդասարյանը նույն դեսպանատան կադրերի բաժնում, իսկ վիավորներից Ք. Փոլադյանը, Ա. Գալստյանը և Կ. Փոլադյանը աշխատում են ՀՀ ՊՆ N զորամասում: