18/10/2017 11:12
Մեկ շաբաթում շրջակա միջավայրին հասցվել է 1 միլիոնից ավելի վնաս
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների կողմից 2017 թվականի հոկտեմբերի 9-13-ն ընկած ժամանակահատվածում կատարված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է․
• ապօրինի ծառահատման և փայտանյութի տեղափոխման 14 դեպք,
• մթնոլորտային օդի պահպանության, թափոնների տեղաբաշխման պահանջների խախտման 6 դեպք,
• ապօրինի որսի (խեցգետին, ձուկ, կաքավ, լոր) 5 դեպք,
• հողի օգտագործման և պահպանման պահանջների խախտման 2 դեպք,
• բուսական աշխարհի պահպանության և օգտագործման պահանջների խախտման 2 դեպք:
Արձանագրված թվով 29 իրավախախտումների դեպքերից 13-ով անցկացվել է քննություն, որոնցով նշանակվել 1.210.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
ՀՀ բնապահպանության նախարարությունից հայտնում են, որ 16 գործ դեռևս գտնվում է ընթացքի մեջ:
Ընդհանուր առմամբ բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 1.414.900 դրամ:
Ընդամենը գանձվել է 1.140.700 դրամ: