19/10/2017 12:15
Կիևում ձերբակալված ակտիվիստները վերադարձել են վրանային քաղաք
Ուկրաինայի խորհրդարանի շենքի մոտ անցկացվող զանգվածային ակցիայի` նախօրեին ձերբակալված 11 մասնակիցները վերադարձել են վրանային քաղաք: Այս մասին հայտնել են «Միխեիլ Սաակաշվիլիի Նոր ուժերի ռուխ» կուսակցությունից, փոխանցում է NewsOne-ը:
Հոկտեմբերի 18-ին առանց ժետոնի Ազգային ոստիկանության աշխատակիցները հարձակվել են Կիևի կենտրոնում գտնվող վրանային քաղաքի վրա:
Նրանք հարձակվել են վերջում գտնվող վրանի վրա, ծեծել այնտեղ գտնվող մարդկանց և իրենց հետ տարել նրանցից ութին:
Հաղորդվում էր 11 ձերբակալվածի մասին: