19/10/2017 13:22
Ահազանգ ԱԻՆ-ում. «Սասունցի Դավիթ» կայարանի երկաթուղու գծերի վրա կասկածելի իր է հայտնաբերվել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 19-ին, ժամը 11:42-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի «Սասունցի Դավիթ» կայարանում՝ երկաթուղու գծերի վրա, նկատվել է կասկածելի իր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
ԱԻՆ-ից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: