19/10/2017 10:02
Դեղատների բիզնեսում կատաղի պայքար է գնում. «Առավոտ»
Դեղատների բիզնեսում կատաղի պայքար է գնում: Ինչպես բնակիչներն են ասում, Բանգլադեշում` Անդրանիկի փողոցի վրա, ընդամենը 150-200 մետրի վրա 12 դեղատուն է գործում:
«Առավոտ»-ի՝ դեղերի բիզնեսով զբաղվող աղբյուրը հայտնել է, որ այդ բիզնեսով զբաղվով, մեծ փողեր ունեցողները իրենց մրցակիցներին «ճանապարհից մաքրելու» համար մրցակից դեղատան հենց «քթի տակ» կրկին դեղատուն են բացում, և եթե անգամ վնասով են աշխատում` դա հետագա շահույթի համար է:
«Մրցակցին վերացնելու համար դեղատան բիզնեսով զբաղվողները վաղուց գործող դեղատան տարածքը գնում են 4-5 անգամ թանկ գներով, որպեսզի մրցակցին տարածքից հանեն»,- գրել է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: