19/10/2017 20:12
Եվրախորհրդարանի նախագահ. Եվրոպական պետությունները չեն պաշտպանի Կատալոնիայի անկախությունը
Եվրոպական պետությունները չեն պաշտպանի Կատալոնիայի անկախությունը։ Այս մասին Kope ռադիոկայանին ասել է Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիին, փոխանցում է ТАСС–ը։
Նրա խոսքով՝ կատալոնական ճգնաժամը Պիրենեյան թագավորության ներքին գործն է։
«Եվրոպան կողմ է երկխոսությանը, կարևոր է Իսպանիայի իրավական բազայի և սահմանադրության շրջանակում լուծում գտնել։ Լավ կլիներ, եթե Կատալոնիայի կառավարությունը անկախություն չհռչակեր, որովհետև… Եվրոպայում ոչ ոք չի կարող համաձայնել Կատալոնիայի անկախությանը», - նշել է Տայանին։
Ինքնավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը հինգշաբթի նամակ էր հղել Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյին, որով սպառնում էր քվեարկություն անցկացնել խորհրդարանում անկախության հռչակման հարցով, եթե Մադրիդը չհամաձայնի երկխոսությանը։ Կառավարությունը, դրան ի պատասխան, հայտարարել էր, որ գործարկում է Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը թույլ է տալիս սահմանափակել Կատալոնիայի ինքնիշխանությունը։