19/10/2017 16:50
Էրդողան. Թուրքիան կարող է մոտ ժամանակներս փակել Իրաքյան Քուրդստանի հետ սահմանը
Թուրքիան կարող է մոտ ժամանակներս փակել Իրաքյան Քուրդստանի հետ սահմանը: Այդ մասին ասված է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության մեջ, որը հրապարակել Է «Հյուրիեթ» թերթը, փոխանցում է «Интерфакс»-ը:
«Առայժմ մենք չենք փակել սահմանները, բայց դա կարող է տեղի ունենալ ցանկացած պահի»,-ասել է Էրդողանը: «Իրաքի հետ մեր բանակցություններն այն հարցի շուրջ, թե մենք ինչ կարող ենք անել, շարունակվում են: Եթե Իրաքյան Քրդստանի իշխանությունները սահմանային անցակետերի հսկողությունը հանձնեն կենտրոնական կառավարությանը, մենք պայման կդնենք, որ կենտրոնական կառավարությունը պարտավոր է բավարարել Իրաքի հյուսիսային մասի բնակիչների բոլոր կարիքները», - նշել է Թուրքիայի նախագահը:
Էրդողանն այս հայտարարությունն արել է հոկտեմբերի 17-ի երեկոյան, սակայն թերթն այն հրապարակել է այսօր: Թուրքիայի նախագահը նաև հայտնել է, որ մոտ ժամանակներս Անկարայից Բաղդադ կուղևորվի պատվիրակություն, որի կազմում է կընդգրկվեն երեք-չորս նախարար՝ հանրապետության արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի գլխավորությամբ: Բացի այդ, շուտով Անկարա բանակցելու կարող է ժամանել Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին: