19/10/2017 12:01
Խարկովում ամենագնացը մարդկանց բազմության մեջ է մխրճվել. կա 5 զոհ (Տեսանյութ)
Խարկովի կենտրոնում ամենագնացը մարդկանց բազմության մեջ է մխրճվել, 5 մարդ մահացել է, 6-ը՝ վնասվածքներ են ստացել, հայտնում է Խարկովշինայի ոստիկանության մամուլի ծառայությունը, փոխանցում է 112.ua-ն:
«Նախնական տվյալով՝ 11 մարդ տուժել է, 5-ը՝ մահացել, 6 անձ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել», – նշվում է հաղորդագրության մեջ:
Վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ին ժամը 20:45-ին՝ Սումսկայա փողոցում: Նախնական տվյալով՝ ամենագնացը վրաերթի է ենթարկել մի խումբ մարդկանց: Դեպքի հանգամաքները պարզվում են: Lexus-ի ղեկին եղած կնոջն արդեն ձերբակալել են: