19/10/2017 10:16
Հնարավոր է, «Հարավկովկասյան երկաթուղիների» գնումների վերաբերյալ քրգործ հարուցվի. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վերջերս իրավապահների ուշադրությունն են գրավել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի գնումները։
Մասնավորապես՝ վերջերս մրցույթ հայտարարվել Արմավիրից Մեծամորի ատոմակայանի ուղղությամբ երկաթգծի նորոգման համար, և մրցույթը շահել է ՀԿԵ-ի գլխավոր ինժեների եղբոր ընկերությունը։
Արդյունքում՝ ներքին խնդիրներ են առաջացել, որից հետո, «Ժամանակ»-ի տեղեկություններով, խնդրով սկսել են զբաղվել իրավապահ մարմինները և առաջիկա օրերին, հնարավոր է, քրեական գործ հարուցվի։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։