19/10/2017 20:21
Քաղաքական շատ ուժեր շատ են խոսում ՀՀԿ-ի դեմ պայքարի մասին, սակայն երբ ժամանակը գալիս է, արհամարհում են ընտրությունները. Շարմազանով
ՀՀԿ-ն ՏԻՄ ընտրություններին բավական բարձր է գնահատում իր շանսերը, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Քաղաքական շատ ուժեր շատ են խոսում մրցակցության մասին, ՀՀԿ-ի դեմ պայքարի մասին, սակայն երբ ժամանակը գալիս է, նրանք արհամարհում են այդ ընտրությունները, կամ չեն կարևորում կամ չունեն թեկնածուներ, որպեսզի կարողանան արդար մրցապայքարում պատշաճ մրցակցություն ապահովել», - ասաց Շարմազանովը:
Է. Շարմազանովը նշեց, որ այսօր նիստում քննարկել են նաև առաջիկա շաբաթվա ընթացքում ԱԺ քառօրյայի աշխատանքները, տարբեր վեհահաժողովներում պատգամավորների գործունեությունը և այլ հարցեր: