19/10/2017 12:57
Սոբչակը հայտարարել է ՌԴ նախագահի ընտրություններին մասնակցելու մասին
Լրագրող և հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը հայտարարել է 2018 թվականի մարտինՌԴ նախագահի ընտրություններին մասնակցելու մասին։ Այս մասին նա հայտնել է «Ведомости» թերթին։
«Ես Քսենյա Սոբչակն եմ, 36 տարեկան եմ, ողջ կյանքս ապրել և աշխատել են Ռուսաստանում, և ինձ համար միևնույնը չէ, թե ինչպիսին կդառնա իմ երկիրը։
Ես պատասխանատվությամբ եմ վերաբերվում հասարակական ասպարեզում ցանկացած գործողություններին, և գիտակցելով նման հանձնարարության բոլոր ռիսկերն ու անհավանական դժվարությունները, ես որոշել եմ, որ իմ մասնակցությունը նախագահական ընտրություններին իսկապես կարող է լինել քայլ՝ երկրին այդքան անհրաժեշտ փոխակերպումների ուղու վրա»,- գրել է նա։