19/10/2017 11:53
Սյունիքի մարզի Տեղ գյուղին կառավարությունը 4 միլիոն 700 հազար ՀՀ դրամ գնահատված արժեքով շենք կտրամադրի
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Սյունիքի մարզի Տեղ համայնքին տրամադրել 4 միլիոն 700 հազար ՀՀ դրամ գնահատված արժեքով շենք, որպեսզի ստեղծվի hամայնքային զարգացման կենտրոն։
Նախագիծը կառավարությանը ներկայացրեց Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը՝ նշելով, որ համայնքը պարտավորվում է մինչև 2025 թվականի ավարտը նախագծով նվիրաբերվող շենքի և բակի վերանորոգման նպատակով իրականացնել 40 միլիոն դրամի ներդրում:
Նշենք, որ նվիրաբերվող տարածքը նախկինում եղել է հիվանդանոց, որն այժմ չի գործում ու գտնվում է անմխիթար վիճակում: