19/10/2017 13:52
Տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվությունը 1 ամսվա փոխարեն կտրամադրվի 10-օրյա ժամկետում
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը վարչարարությունը պարզեցնելու նպատակով առաջարկեց փոփոխություններ կատարել և տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվությունը 1 ամսվա փոխարեն տրամադրել 10 օրվա ընթացքում:
ՀՀ ոստիկնապետը նշեց` ընտրվել է 10-օրյա ժամկետը, որովհետև այդ ընթացքում հնարավոր է տրանսպորտային միջոցների զննություն, կառուցվածքային փոփոխությունների զննություն անցկացնելու, հաճախ նույնիսկ փորձագետներին, ընկերություններին, գործարաններին հարցումներ ուղարկելու անհրաժեշտություն առաջանա:
«Նախագիծը մշակվել է ձեր կողմից տրված հանձնարարականի հիման վրա: Այն նպատակ ունի պարզեցնել պետական մարմինների կողմից մատուցված ծառայությունները»,- դիմելով վարչապետ Կարեն Կարապետյանին՝ ասաց Վլադիմիր Գասպարյանը: