19/10/2017 11:35
Երկու բուժհիմնարկներ կմիավորեն. կխնայվի շուրջ 9 միլիոն դրամ
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց «Ն.Բ. Հակոբյանի անվան ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը միացնել «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ»-ին:
Որոշման նախագիծը ՀՀ կառավարությանը ներկայացրեց ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը` նշելով, որ նշված փոփոխությունը բխում է առողջապահական համակարգում առկա ռեսուրսների առավել նպատակային օգտագործման ու օպտիմալացման անհրաժեշտությամբ:
«Նախատեսվում է 11 հաստիքի կրճատում և շուրջ 9 միլիոն դրամի խնայողություն»,- ասաց փոխնախարարը: