19/10/2017 20:49
Բրիտանացի գիտնականները նշել են մինչև ծերություն առողջությունը պահպանելու արդյունավետ միջոցը
Բրիտանացի գիտնականները նշել են ծերությունը ֆիզիկապես առողջ դիմավորելու արդյունավետ միջոցը: Ուսումնասիրությունը հրապարակված է The Journals of Gerontology: Series A հանդեսում, հայտնել Է Մեծ Բրիտանիայի Սաութհեմփթոնյան համալսարանը:
«Մեր աշխատանքը ենթադրում է, որ ամբողջ հասուն կյանքի ընթացքում լավ սնվելը՝ մշակման ենթարկված սննդամթերքից հրաժարվելու միջոցով՝ հօգուտ մեծ քանակությամբ մրգերի, բանջարեղենի և անմշակ հատիկեղենի, կարող է զգալի դրական ազդեցություն ունենալ ապագայում ուժի և ֆիզիկական աշխատունակության վրա՝ ապահովելով ավելի առողջ ծերություն», -հայտարարել է հետազոտության առաջատար հեղինակ Սիան Ռոբինսոնը:
Մասնագետները չափահաս մարդկանց առաջարկում են ուշադրություն դարձնել իրենց սնվելու ռեժիմի վրա, որը փոխելով՝ նրանք կարող են զգալիորեն բարելավել ապագա ծերության որակը: