19/10/2017 20:20
Նավթի համաշխարհային գները նվազում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
WTI տեսակի նավթի նոյեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) ընկել է 0.06 տոկոսով՝ մինչև 52.01 դոլար մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշինոյեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 0.06 տոկոսով՝ մինչև 58.12 դոլար՝ մեկ բարելի դիմաց: