19/10/2017 18:23
Արաբկիրի՝ աշխատանքից ազատված ոստիկանապետը պաշտոն ստացավ
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանությունում կադրային փոփոխություններ են եղել:
Երևան քաղաքի Արաբկիրի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանը, ով երեկ ազատվել էր աշխատանքից, նշանակվել է Նոր Նորքի ոստիկանապետ։
Ոստիկանության լրատվական ծառայությունից Aysor.am-ին փոխանցեցին, որ ոստիկանապետի հրամանով՝ Նոր Նորքի ոստիկանության պետ Արմեն Գասպարյանն ազատվել է պաշտոնից՝ նշանակվելով Արաբկիրի ոստիկանապետի պաշտոնում: