19/10/2017 18:50
Լեհաստանում հայերին տրված հատուկ արտոնության 650-ամյա հոբելյանի առթիվ Լեհաստանի Սենատը բանաձև է ընդունել
Լեհաստանի Հանրապետության Սենատն ի նշանավորումն Լեհաստանում հայերին տրված հատուկ արտոնության 650-ամյա հոբելյանին` ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության ներկայությամբ հոկտեմբերի 19-ի նիստում ընդունել է բանաձև:
«Բանաձևում Լեհաստանի Հանրապետության Սենատը շնորհավորում է հայերին ունեցած ձեռքբերումների համար, շնորհակալություն հայտնում հայերի կողմից լեհական մշակույթում ունեցած ներդրման համար, ինչպես նաեւ Լեհաստանի պատմության մեջ ստեղծագործական ներկայության համար», - հայտնում է ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
Բանաձևի ընդունումն ուղեկցվել է «Հայերը Լեհաստանում» ցուցահանդեսի բացմամբ: