20/10/2017 13:53
Apple-ը երկու անգամ կրճատել է iPhone 8-ի արտադրությունը
Apple ընկերությունը հոկտեմբերին և դեկտեմբերին պատվիրել է iPhone 8-ը 50 տոկոսով պակաս, քան ի սկզբանե նախատեսվում էր, և դա տեղի է ունեցել ամանորի տոների նախաշեմին, փոխանցում է GazetaDAILY-ն:
Աղբյուրները հղում են անում iPhone-ի համար մասեր մատակարարողներին: iPhone 8-ի և iPhone 8 Plus-ի պատվերների իրական նվազման պատճառները չեն նշվում: Կա տեղեկություն, որ դա կապված է iPhone X-ի արտադրության աճի հետ: Սակայն փորձագետները ենթադրում են, որ նոր սմարթֆոնների վաճառքը ձախողվել է և հենց դա է դարձել պատվերների կրճատման պատճառ: