20/10/2017 15:42
Mercedes-ը դադարեցնում է «Գելենվագենի» արտադրությունը (Տեսանյութ)
Mercedes ընկերությունը թողարկել է Mercedes-Benz G-դասի ընթացիկ սերնդի վերջին խմբաքանակը: Ընկերության տվյալով՝ այդ մոդելը AMG G 65 Edition-ն է, որն ունի 6 լիտրանոց V12 երկու տուրբինով շարժիչ, փոխանցում է News.NGS.ru-ն:
Մեքենան կշռում է 2,6 տոննա:
Ամենագնացը 100 կմ/ժ արագություն զարգացնում է 5,3 վայրկյանում, առավելագույն արագությունը կազմում է 230 կմ/ժ:
Ընդհանուր առմամբ՝ վերջին սերիան կթողարկվի 65 նմուշով: