20/10/2017 09:30
Ծառուկյանը կմասնակցի ՏԻՄ ընտրությունների թեկնածուների քարոզարշավին. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որոշել է լրջորեն զբաղվել նոյեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններով։
«ԲՀԿ-ն այնքան է կարևորում այդ ընտրություններում իր առաջադրած թեկնածուների հաղթանակը, որը թեկնածուների քարոզարշավին կմասնակցեն «Ծառուկյան» դաշինքի անդամ պատգամավորներ և անձամբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Այդ մասնակցությունը կլինի նույն մեխանիզմով՝ սկզբում ընտրողների հետ կհանդիպեն «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները, իսկ հետո հանրահավաքում ելույթ կունենա Ծառուկյանը», - գրել է թերթը։