20/10/2017 14:31
«Ռոսնեֆթը» կարող է 1,8 մլրդ դոլար ուղղել Իրաքի Քուրդիստանի նավթամուղ
Իրաքի Քուրդիստանի նավթամուղի կառավարման նախագծում «Ռոսնեֆթ» ընկերությունը կարող է 1,8 մլրդ դոլարի չափով ներդրումներ անել հայտնում է Reuters-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
«Աղբյուրները ծանոթ են գործարքի պայմաններին և հաղորդում են, որ «Ռոսնեֆթ»-ի ներդրումների գումարը կարող է հասնել մինչև 1,8 միլիարդ դոլարի»,- նշում է գործակալությունը։
Հոկտեմբերի 20-ին «Ռոսնեֆթը» և Քուրդիստանի իրաքյան տարածաշրջանային կառավարությունը հայտարարել են ենթակառուցվածքային նախագծի՝ քրդական ինքնավար տարածաշրջանում նավթամուղի շահագործման համատեղ իրականացման մասին։
«Ռոսնեֆթ»-ի մասնաբաժինը այդ նախագծում կարող է կազմել 60 տոկոս։ Նախագծի մյուս մասնակիցը՝ 40 տոկոս մասնաբաժնով, կլինի նավթամուղի ներկայիս օպերատոր KAR Group ընկերությունը։